Տիգրան Մեծի պատկերով թանկարժեք քար
Բոստոնի Գեղարվեստի թանգարանում պահվում է հազվագյուտ թանկարժեք քար՝ Հայոց Տիգրան Մեծ արքայի փորագրված կիսանդրիով։ Այն պատրաստված է կարմիր հասպիսից և վերաբերում է մ.թ.ա. 1-ին դարի կեսերին։ Քարի երկարությունը 14 մմ է։
Թանգարանի նկարագրության համաձայն՝ քարը 1900 թվականին Զմյուռնիայում (Իզմիր) գնել է Էդվարդ Փերի Ուորենը, որը 1901 թվականին այն վաճառել է Բոստոնի Գեղարվեստի թանգարանին։
Արքան պատկերված է կողքից՝ աստղով զարդարված բարձր թագով։








