Հայկական տոն Թիֆլիսում
Ըստ աղբյուրի՝ լուսանկարն արվել է 1870–1880-ական թվականներին Թիֆլիսում և պատկերում է հայկական տոնական պահ։ Այդ ժամանակ Թիֆլիսը Կովկասի ամենակարևոր մշակութային կենտրոններից էր, որտեղ հայերը կազմում էին քաղաքի բնակչության մեծ մասը, և գործում էին հայկական դպրոցներ, թատրոններ, եկեղեցիներ ու մշակութային կազմակերպություններ։
Կադրում զարդարված ձիերով լծված կառք է, որի վրա նստած են մի քանի տղամարդ։ Առջևում կանգնած են երաժիշտներ՝ թմբկահար և փողային գործիքներ նվագող երկու տղամարդ։ Հետին պլանում բարձր պատ է։








