Տիգրանակերտի (Դիարբեքիր) հայ կանայք և երեխաներ
Լուսանկարում Տիգրանակերտի (Դիարբեքիր) հայ կանայք և երեխաներ են։ Լուսանկարն արվել է մինչև 1915 թվականը։ Պատկերված մարդկանց անունները չեն պահպանվել։
Լուսանկարում երեք կին է՝ երկուսը կանգնած, մեկը նստած, և երկու երեխա՝ տղա և աղջիկ։ Կանայք կրում են ավանդական տարազ և գլխազարդեր, վզներին՝ բազմաշար մանյակներ։ Նստած կնոջ թավշյա զգեստը ծաղիկներով է ասեղնագործված։ Հատակին նախշազարդ գորգ է։
Աղբյուրի համաձայն՝ մարգարիտներով զարդարված այս գլխազարդերը հատուկ էին հենց Տիգրանակերտի հայուհիներին։ Լուսանկարը պահպանվել է հայկական լուսանկարների արխիվներում՝ որպես հիշողություն մի համայնքի մասին, որը մեծապես տուժեց Հայոց ցեղասպանության տարիներին։








