«Զինգեր» կարի մեքենաների վաճառողը, Սիվրի-Հիսար, 1899
Լուսանկարն արվել է 1899 թվականին Օսմանյան կայսրությունում՝ Սիվրի-Հիսար քաղաքում, որը գտնվում էր Անգորայի (Անկարա) մոտ։ Կադրում «Զինգեր» կարի մեքենաների վաճառող Ստեփան Տինգիլյանն է իր հաճախորդի հետ։ Այդ ժամանակ կարի մեքենաները սկսում էին լայնորեն տարածվել։
Լուսանկարը պատվիրել էր ինքը՝ Տինգիլյանը, որպես հիշատակ։ Նկարի հետևի կողմում նա շնորհավորական խոսքեր էր գրել իր ընկերոջը՝ Տիգրան էֆենդի Թոբատյանին՝ շնորհավորելով Նոր տարին և երջանկություն մաղթելով 20-րդ դարի շեմին։
Կադրում ոտնակով կարի մեքենայի սեղանի մոտ նստած են երկու տղամարդ՝ մեկը ֆեսով և կոստյումով, մյուսը՝ չալմայով և երկար գծավոր զգեստով։








