Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
«Վանդա միսս Ջոաքիմ»՝ Սինգապուրի ազգային ծաղիկը1 / 2
№ 1448 · Լուսանկար

«Վանդա միսս Ջոաքիմ»՝ Սինգապուրի ազգային ծաղիկը

Նկարում «Վանդա միսս Ջոաքիմ» խոլորձն է՝ մանուշակագույն ծաղիկներով։ Այս տեսակը մշակել է Ագնես Ջոաքիմը (ծննդյան անունը՝ Աշխեն Հովակիմյան)՝ հայազգի կին, որի անունը հավերժացվեց Սինգապուրի պատմության մեջ։ 1899 թվականին նա ներկայացրեց ծաղիկը ծաղիկների ցուցահանդեսում, որտեղ այն մեծ արձագանք գտավ և մրցանակի արժանացավ։

Նույն թվականին՝ ընդամենը 3 ամիս անց, Ագնեսը մահացավ քաղցկեղից։ Նա թաղվել էր Բուկիտ Թիմայի գերեզմանատանը, իսկ ավելի ուշ նրա շիրմաքարը տեղափոխվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բակ։ 1947 թվականին ծաղիկն ընտրվեց քաղաքական կուսակցության խորհրդանիշ, իսկ 1981 թվականին պաշտոնապես հռչակվեց Սինգապուրի ազգային ծաղիկ։

Արխիվային №
1448
Ժամանակ
Անհայտ
Վայր
Սինգապուր
Տարածաշրջան
Սփյուռք
Թեմաներ
ՍփյուռքՀայ կինը

Նման նյութեր