Ծանրորդ Յուրի Վարդանյան
Լուսանկարում հայ և խորհրդային ծանրամարտի մեծագույն լեգենդներից մեկն է՝ Յուրի Նորայրի Վարդանյանը։ Նա ծնվել է 1956 թվականին Լենինականում (Գյումրի)։ Դարձել է օլիմպիական չեմպիոն, 5 անգամ Եվրոպայի և 7 անգամ աշխարհի չեմպիոն, 43 անգամ սահմանել է աշխարհի ռեկորդ։ Նա առաջին ծանրորդն էր, ով օլիմպիական խաղերում երկամարտի արդյունքով հաղթահարեց 400 կիլոգրամի սահմանը։ 1994 թվականին նրա անունն ընդգրկվեց Ծանրամարտի փառքի սրահում։ Մահացել է 2018 թվականին։
Նկարը 3 լուսանկարի համադրություն է. ձախում Վարդանյանը երիտասարդ տարիքում է՝ կրծքին բազմաթիվ մեդալներ, վերևում՝ ծանրաձողը բարձրացնելու պահին, իսկ ներքևում կոստյումով տղամարդու լուսանկար է։








