Լևոն Առաջին արքան
Պատկերված է Կիլիկիայի հայկական թագավորության հիմնադիր արքան՝ Լևոն Առաջինը։ Նա ներկայացված է թագավորական հանդերձանքով՝ գլխին թագ, մի ձեռքում իշխանության գունդը, մյուսում՝ սուրը, որոնք խորհրդանշում են պետականությունը, ուժն ու օրինական իշխանությունը։
Արքան կրում է կրծքին խաչով երկար զգեստ, գոտի և կարմիր թիկնոց։ Ձախ կողմում առյուծի պատկերով գահն է, ետևում՝ կամարներ, ծով և ամրոց։
Լևոն արքան կարողացավ միջազգային ճանաչում ապահովել հայկական թագավորությանը և այն դարձնել Միջերկրածովյան տարածաշրջանի կարևոր քաղաքական կենտրոն։








