Կարսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
Կարսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։ Այն կառուցվել է 1914 թվականին և օծվել Հայոց ցեղասպանության սկսվելուց քիչ առաջ՝ 1915 թվականի ապրիլին։ Եկեղեցին գտնվում էր Կարսի կենտրոնում՝ այսօրվա Աթաթուրքի և Ֆաիքբեյի փողոցների խաչմերուկում։
1920 թվականից հետո շենքը որոշ ժամանակ չէր օգտագործվում, տարբեր տարիներին ծառայել է որպես Թուրքական Կարմիր մահիկի պահեստ և «Արևելյան կինոթատրոն»։ 1958 թվականին այն բռնագրավվել է, իսկ 1960-ականների սկզբին պայթեցվել՝ քաղաքի վերակառուցման պատճառով։ Քարերն օգտագործվել են Կարսի կենտրոնական մզկիթի կառուցման համար։
Լուսանկարն արվել է պայթեցումից ընդամենը օրեր առաջ։ Երևում են գմբեթը, զանգակատունը և պատի մոտ կուտակված քարերն ու հողը։








