Հայկական պատվիրակությունը Փարիզում, 1919 թ.
Լուսանկարն արված է 1919 թ. Փարիզում և պատկերում է Փարիզի խաղաղության վեհաժողովում Հայաստանի շահերը ներկայացնող հայկական պատվիրակության անդամներին։
Նստածների մեջ են զինվորական համազգեստով գեներալ Անդրանիկ Թորոսի Օզանյանը՝ հայ ազգային հերոսը, և իշխան Հակոբ Գերասիմի Բագրատունին՝ ռուսական բանակի գեներալ-մայոր և Հայաստանի բանակի գեներալ։ 1920 թ. նոյեմբերին Բագրատունին նշանակվել է Հայաստանի Հանրապետության դեսպան Լոնդոնում։
Լուսանկարում 10 տղամարդ է՝ 5-ը նստած, 5-ը կանգնած։ Նրանցից մի քանիսը զինվորական համազգեստով են, մյուսները՝ քաղաքացիական հագուստով։








