Ռուստամ Ռազա՝ Նապոլեոնի թիկնապահը
Քչերը գիտեն, որ Նապոլեոն Բոնապարտի անձնական թիկնապահն ու վստահելի անձը հայ Ռուստամ Ռազան էր։ Նա ծնվել է 1783 թ. Թիֆլիսում (Թբիլիսի)՝ հայկական ընտանիքում։ 13 տարեկանում Ռուստամին առևանգել և վաճառել են Եգիպտոսում, որտեղ նա դարձել է մամլյուք՝ այդ զինվորական դասի ավանդույթներով դաստիարակված զինվոր-ծառայող։
1798 թ. Եգիպտական արշավանքի ժամանակ Ռուստամը հայտնվել է Նապոլեոնի մոտ և դարձել նրա անձնական թիկնապահն ու սենեկապետը։ Նա ուղեկցել է կայսրին բոլոր արշավանքներում, ներկա է եղել պաշտոնական արարողություններին և 1804 թ. թագադրությանը։
Կտավում նա պատկերված է սպիտակ չալմայով, կանաչ շալով և կարմիր ասեղնագործ բաճկոնով, ձեռքին՝ պատյանով զենք։








