Մաիլյան եղբայրների հայկական թատրոնը Բաքվում
20-րդ դարի սկզբին Բաքվում 3 եղբայրներ՝ Դանիել, Հովհաննես և Ղազար Մաիլյանները, ոչ միայն բաժնեմաս ունեին նավթարդյունաբերության մեջ, այլև Ռուսական կայսրությունում հիմնեցին ձկնկիթի արտադրության մի ամբողջ ճյուղ, որի համար նրանց անվանում էին «ձկնկիթի արքաներ»։
1910–1911 թթ. նրանք Բաքվում կառուցեցին Մաիլյան եղբայրների հայկական թատրոնը, որի ճարտարապետը Նիկողայոս Բաևն էր։ Այդ ժամանակ Բաքուն Ռուսական կայսրության Բաքվի նահանգի վարչական կենտրոնն էր։ Հետագայում թատրոնը խլվեց Մաիլյաններից և վերանվանվեց Մ. Ֆ. Ախունդովի անվան Ադրբեջանական օպերայի և բալետի թատրոն։
Լուսանկարում շենքի ճակատն է՝ աշտարակներով, մեծ կամարաձև պատուհաններով, քանդակազարդ հարդարանքով և սյուներով մուտքով։








