Բի-2 ռմբակոծիչը՝ Հալ Մարգարյանի էսքիզներով
Հալ Մարգարյանը հայազգի ամերիկացի ավիակոնստրուկտոր է, որը հայտնի է Նորթրոփ Բի-2 «Սփիրիթ» անտեսանելի ռմբակոծիչի սկզբնական նախագծերով։ Ինքնաթիռի առաջին էսքիզներն արել է 1979 թվականի հունիսին, և դրանց հիման վրա ստեղծվել է աշխարհի ամենահզոր ռմբակոծիչներից մեկը։
Ինքնաթիռը նախատեսված է հակաօդային խիտ պաշտպանությունը ճեղքելու և սովորական կամ միջուկային զենք տեղ հասցնելու համար։ Այն պատված է ռադիոալիքները կլանող նյութերով և կառուցված է «թռչող թև» սխեմայով։ 1979–1989 թվականներին մշակման վրա ծախսվել է 23 միլիարդ ԱՄՆ դոլար։ Հանրությանն առաջին անգամ ցուցադրվել է 1988 թվականի նոյեմբերի 22-ին Կալիֆոռնիայում՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի գործարանում, որտեղ և հավաքվել է։
Լուսանկարում ինքնաթիռը կանգնած է անգարի առջև, իսկ դիմացը շարքերով դասավորված են բազմաթիվ ռումբեր և այլ զինամթերք։








