Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Սարդարապատի ճակատամարտը, մայիս 1918
№ 1125 · Լուսանկար

Սարդարապատի ճակատամարտը, մայիս 1918

1918 թվականի մայիսին, Ռուսական կայսրության փլուզման և օսմանյան բանակի առաջխաղացման պայմաններում, հայերը կանգնած էին լիակատար ոչնչացման վտանգի առաջ։ Թուրքական զորքերը շարժվեցին Արևելյան Հայաստանի խորքերը՝ ձգտելով գրավել Էջմիածինը (Վաղարշապատ) և Երևանը։

Գեներալ Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ, զենքի և միջոցների խիստ պակասի պայմաններում, հայ ֆիդայիները ջախջախեցին թուրքերին։ Այս հաղթանակը փրկեց Հայաստանը և մի քանի օր անց՝ 1918 թվականի մայիսի 28-ին, հնարավոր դարձրեց Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը։

Գունավորված լուսանկարում սպիտակ զգեստներով հոգևորականներ են՝ զինվորների երկու շարքերի միջև։ Աջ կողմում բարձրացված են դրոշներ։

Արխիվային №
1125
Ժամանակ
Անհայտ
Վայր
Սարդարապատ
Տարածաշրջան
Հայաստան
Թեմաներ
Զինվորական պատմությունԵկեղեցիներ և վանքեր

Նման նյութեր