Բաքվի Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս տաճարը, 1912
1912 թ.։ Բաքվի Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարը Հայ առաքելական եկեղեցու հուշարձան էր։ Ճարտարապետ՝ Հովհաննես Քաջազնունի։ Լուսանկարում տաճարը՝ բարձր թմբուկով և կոնաձև գմբեթով, շրջապատված է փայտամածով։ Առջևում կամարաձև դռներով երկար միհարկանի շենք է, հեռվում՝ բլուրներ։
Եկեղեցին որոշեցին քանդել 1930-ական թթ.։ Ականատեսների խոսքով՝ այն երեք տարի քանդում էին, բայց այն չէր փլվում։ Վերջապես 1937 թ. եկեղեցին պայթեցրին։ Նրա տեղում կառուցվեց Բաքվի կոնսերվատորիայի շենքը։








