«Սարդարապատ» հուշահամալիրը
«Սարդարապատ» հուշահամալիրը բացվել է 1968 թ. մայիսին՝ Սարդարապատի ճակատամարտում հայ ժողովրդի հաղթանակի 50-ամյակի առթիվ։ Այն գտնվում է Հայաստանում՝ Արաքս գյուղի մոտ, Արմավիր քաղաքից 10 կմ հեռավորության վրա։ 1918 թ. Արմավիրը կոչվում էր Սարդարապատ, որից էլ անվանվել են ճակատամարտը և հուշահամալիրը։
Լուսանկարում կարմրավուն քարից զանգակատունն է, նրան տանող լայն աստիճանները և երկու կողմերում թևավոր ցլերի մեծ արձանները։








