Մեր ՊատմությունըՀայոց պատմությունը լուսանկարներում
Սոսե Մայրիկի հուղարկավորությունը Ալեքսանդրիայում, 1952
№ 1043 · Լուսանկար

Սոսե Մայրիկի հուղարկավորությունը Ալեքսանդրիայում, 1952

Լուսանկարում Սոսե Մայրիկի հուղարկավորության արարողությունն է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի Սուրբ Պողոս-Պետրոս հայկական եկեղեցում՝ 1952 թվականին։ Նրա ծածկված դագաղը պատվով դրված է եկեղեցու առջև՝ հրաժեշտի համար, շուրջը հավաքվել է մեծ բազմություն։

Սոսե Մայրիկը (Սոսե Վարդանյան, 1865–1952) հայ ազգային-ազատագրական շարժման մասնակից էր, Աղբյուր Սերոբի կինն ու զինակիցը։ Բազմիցս մասնակցել է ֆիդայիների մարտերին։ 1898 թվականին՝ Բաբշենի կռվից հետո, Սերոբի հետ ապաստանել է Սասունում։ 1899 թվականին որդու և Սերոբի եղբայրների հետ մասնակցել է թուրքական ջոկատի դեմ մարտին, որում որդին ու եղբայրները զոհվել են։ Սոսե Մայրիկը, որ այդ մարտում արիություն էր ցուցաբերել, վիրավորվել է, գերի ընկել և ուղարկվել Բաղեշ (Բիթլիս), սակայն շուտով ազատ է արձակվել։

Արխիվային №
1043
Ժամանակ
1952
Վայր
Ալեքսանդրիա
Տարածաշրջան
Սփյուռք
Թեմաներ
ԱնձինքՍփյուռքԵկեղեցիներ և վանքերՀայ կինը

Նման նյութեր