Քահանա-ֆիդայի Գրիգոր Տեր-Ավագյան (Բիձա)
Գրիգոր Տեր-Ավագյանը (Բիձա) հայտնի քահանա-ֆիդայի էր։ Նա ընտանիքով ապրում էր ներկայիս Եղեգնաձորի Մալիշկա գյուղում, որտեղ Տեր Գրիգորը բացեց առաջին դպրոցը։ Ֆիդայական մականունը Բիձա էր։ Նա գլխավորում էր մի ամբողջ ջոկատ, հարյուրապետ էր։ Մասնակցել է Խանասորի արշավանքին, իր հարյուրյակով օգնության է հասել Վանի ինքնապաշտպանությանը, կռվել է Սարդարապատի ճակատամարտում։
Լուսանկարում նա կանգնած է՝ մորուքով, գլխին փափախ, հագին չուխա՝ կրծքին փամփշտատեղերով, գոտուց կախված է դաշույն, ձեռքին՝ հրացան։ Կողքին կանաչ թուփ է։








