Բաքվի հայերի ջարդերը, 1990 թ. հունվար
1990 թ. հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայ բնակչության ջարդերը, որոնք շարունակվեցին մինչև նույն տարվա հունվարի 20-ը։ Այս շրջանը հետագայում անվանվեց «Սև հունվար»։ 1990 թ. հունվարին Բաքվի 250 հազարանոց հայ համայնքից մնացել էր մոտ 35–40 հազար մարդ՝ հիմնականում հաշմանդամություն ունեցող, տարեց և հիվանդ մարդիկ, ինչպես նաև նրանց խնամող հարազատները։
Հունվարի 13-ից ջարդերը դարձան կազմակերպված, նպատակաուղղված և զանգվածային։ Կան բազմաթիվ վկայություններ բացառիկ դաժանությամբ կատարված բռնությունների և սպանությունների մասին։ Բաքվում հայերի ցեղասպանության զոհերի ճշգրիտ թիվը մինչ օրս հայտնի չէ. տարբեր տվյալներով՝ սպանվել է 150-ից 400 մարդ, հարյուրավորները հաշմվել են։ Ջարդերը շարունակվեցին մեկ շաբաթ՝ Ադրբեջանի և ԽՍՀՄ իշխանությունների, ներքին զորքերի և Խորհրդային բանակի մեծաթիվ Բաքվի կայազորի լիակատար անգործության պայմաններում։
Լուսանկարում 2 տղամարդ թևերից բռնած տանում են հուզված տարեց կնոջը, ետևում ավտոբուս է և պայուսակներով մարդիկ։








