Մշո Սուրբ Կարապետ վանքի փայտե դուռը, 1312 թ.
Մշո Սուրբ Կարապետ վանքի երկփեղկ փայտե դուռը, որը պատրաստել են հայ վարպետները 1312 թվականին։ Այժմ այն պահվում է Կանադայում՝ փակ մասնավոր հավաքածուում։
Մշո Սուրբ Կարապետը, կամ Գլակավանքը, պատմական Արևմտյան Հայաստանի ամենանշանավոր հնագույն վանքերից էր։ Մի քանի եկեղեցիներից և սրբավայրերից բաղկացած մեծ համալիրը գտնվում էր Մուշ քաղաքից հյուսիս-արևմուտք՝ Քարքե լեռան լանջին։ Դարեր շարունակ վանքը եղել է հայ գրչության, կրթության և մշակույթի կենտրոն, ունեցել է հին ձեռագրերի մեծ մատենադարան և փաստորեն Էջմիածնից (Վաղարշապատ) հետո Հայաստանի երկրորդ հոգևոր կենտրոնն էր։ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո վանքը ամբողջովին ավերվել է։
Դռան փեղկերը ծածկված են խիտ փորագրված նախշերով, աստղաձև վարդյակներով և սրբերի կանգուն պատկերներով, իսկ վերևում և ներքևում կան հայերեն արձանագրություններ։








